Երևանում կասեցվել է «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի ևս մեկ արտադրամասի գործունեությունը․ ընկերությունն արձագանքել է (ԲԱՑԱՌԻԿ)

Երևանում կասեցվել է «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի ևս մեկ արտադրամասի գործունեությունը․ ընկերությունն արձագանքել է


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արձանագրած խախտումներին վերաբերվում ենք ամենայն լրջությամբ, հայտնել է «Նոր Զովք» ՍՊԸ-ն` պատասխանելով «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության հարցմանը՝ կապված ՍԱՏՄ-ի կիրառած սահմանափակումների հետ։

«Մեզ համար առաջնային են սպառողների անվտանգությունն ու արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը։

Մեր պարտավորությունն է ապահովել արձանագրված խնդիրների վերացումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ դրանց կրկնությունը կանխելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ, ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ կասեցվել է «Նոր Զովք» -ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը։


Leave a comment