https://arm.sputniknews.ru/20261110/mip-y-handznararel-e-usumnasirel-arsen-gevvorgjani-mahvan-depqy-109171148.html
ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել Արսեն Գևորգյանի մահվան դեպքը
ՄԻՊ-ը հանձնարարել է ուսումնասիրել Արսեն Գևորգյանի մահվան դեպքը
Sputnik Արմենիա
Պետությունը պարտավոր է ապահովել մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների օբյեկտիվ քննությունը։ 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T15:55+0400
2026-11-10T15:55+0400
2026-11-10T15:55+0400
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
արսեն գևորգյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97879134_0:158:1601:1058_1920x0_80_0_0_9a064aa55a5090e398d8cbc1727924a6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՄԻՊ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ։ Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտամկանի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանը:Շեշտվում է, որ պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։Հիշեցնենք, որ այսօր քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանում անցկացված խուզարկություններից ու 14 մարդու ձերբակալությունից հետո։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97879134_0:0:1601:1200_1920x0_80_0_0_d9a83b18b4acd952377b0a03df3fc3b4.jpg.webp
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), արսեն գևորգյան
հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), արսեն գևորգյան
Պետությունը պարտավոր է ապահովել մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների օբյեկտիվ քննությունը։
«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Հիշեցնենք, որ այսօր քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Արսեն Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 2 երեխա։