Արսեն Գևորգյանը քաղաքական հետապնդումների զոհ է. համախմբված կուսակցությունների հայտարարությունը
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունները միասնական հայտարարություն են տարածել՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։
«Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գրիգորյանը։
Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։ Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։
Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։
Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։
Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։ Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։