Քաղաքականություն
10.11.2026 | 14:49
Նովգորոդի նահանգապետ Ալեքսանդր Դրոնովը հայտնել է, որ լույս նոյեմբերի 10-ի գիշերը մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նրա խոսքով, վնասվել է արդյունաբերական օբյեկտ, և ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով՝ երկու ամառանոց։
Թե կոնկրետ որ ձեռնարկությունն է տուժել, նա չի հստակեցրել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները՝ Exilenova+, Supernova+ և «Крымсий ветер», գրել են, որ, հավանաբար, հարձակման է ենթարկվել Ստարայա Ռուսա քաղաքում գտնվող ավիացիոն վերանորոգման 123-րդ գործարանը։ Հաղորդվում է, որ ձեռնարկությունում վերանորոգում և սպասարկում են Իլ-76, Իլ-78, Լ-410 ինքնաթիռները, ինչպես նաև շարժիչներ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նովգորոդի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքների երկնքում խոցվել է ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի