https://arm.sputniknews.ru/20261110/hhum-3-andzi-spanutjan-inqnaspanutjan-hascnelu-pvordzi-hamar-meghadrvvoghy-kalanavvorvel-e–109160526.html
Արմավիրում տղամարդը շանտաժ է արել զուգընկերուհուն, սպանել 3 մարդու. նրան կալանավորել են
Արմավիրում տղամարդը շանտաժ է արել զուգընկերուհուն, սպանել 3 մարդու. նրան կալանավորել են
Sputnik Արմենիա
Մեղադրվող անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: 10.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-10T12:49+0400
2026-11-10T12:49+0400
2026-11-10T12:53+0400
ինքնասպանություն
սպանություն
կալանք
արմավիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108677203_0:0:1673:941_1920x0_80_0_0_8eb28c222c4ec93c55ac0e24a9f77904.png.webp
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզում անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու, 3 անձի սպանության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման համար մեղադրվող Է.Ն.-ն կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Կոմիտեից հայտնում են, որ նշված անձը դեռ 2024 թ. ընթացքում, օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հազար դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում այն տարածել նրա բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում: Արդեն 2026 թ. մայիսի 26-ին Է.Ն.-ն կատարել է մեկ այլ հանցագործություն. որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն, կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ` սպանել: Երբ փորձել է մոր հետ հեռանալ դեպքի վայրից, եկել են սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես Է.Ն.-ն սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, Է.Ն.-ն կալանավորվել է:
արմավիր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108677203_208:0:1463:941_1920x0_80_0_0_2b4435f0c1e070128d4045cce451e244.png.webp
ինքնասպանություն, սպանություն, կալանք, արմավիր
ինքնասպանություն, սպանություն, կալանք, արմավիր
Մեղադրվող անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:
Կոմիտեից հայտնում են, որ նշված անձը դեռ 2024 թ. ընթացքում, օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հազար դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում այն տարածել նրա բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:
Մեկ տարի անց պոռնոգրաֆիկ բնույթի այդ տեսագրությունը Է.Ն.-ն առանց Մ.Բ.-ի համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այն հասանելի դարձնելով այլ անձանց: Արդյունքում, Մ.Բ.-ն 2 անգամ կատարել է ինքնասպանության փորձ:
Արդեն 2026 թ. մայիսի 26-ին Է.Ն.-ն կատարել է մեկ այլ հանցագործություն. որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն, կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ` սպանել: Երբ փորձել է մոր հետ հեռանալ դեպքի վայրից, եկել են սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես Է.Ն.-ն սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:
Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, Է.Ն.-ն կալանավորվել է: