Փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվանը՝ գրելով․
«Ցավակցում եմ քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի ընտանիքին և ընկերներին:
Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենը կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության:
Ինքս ափսոսում եմ, որ այս կալնավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել:
Հ.Գ Առանց քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար միասնական և ամենօրյա պայքարը որպես քաղաքական առաջնահերթություն սահմանելու հնարավոր չէ արդյունավետորեն պայքարել քաղաքական որևէ այլ օրակարգային հարցով»: