Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին

Քաղաքականություն

10.11.2026 | 13:10

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարցը՝ ՀԱՊԿ-ում Երևանի աշխատանքի փաստացի դադարեցման ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության ապահովման հարցերով միջազգային համաժողովի շրջանակում։

«Ոչ։ Անձամբ վարչապետն է ինձ ասել, ինչպես նաև շատ ուրիշներ, որ նրանք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ կազմակերպությունից», -ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության  մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ  անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը մասնակցել էր  ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment