Բանտում ինֆարկտից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է Քրեակատարողական հիմնարկների խոսնակ Նոնա Նավիկյանը:
«Այսօր ժամը 07։55-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձանակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- հայտնել են Քրեակատարողական հիմնարկների լրատվականից:
46-ամյա Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում: