ԱՄՆ-ն տարհանել է վառելիքով լիցքավորվող ինքնաթիռները Միացյալ Թագավորության Միլդենհոլ ռազմաբազայից Իրանի ենթադրյալ սպառնալիքի պատճառով․ այս մասին հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն տարհանել է ամերիկյան ինքնաթիռները Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայից՝ Իրանի կողմից սպառնալիքից հետո… Միլդենհոլում տեղակայված երկու ամերիկյան վառելիքով լիցքավորվող ինքնաթիռներ ուղղությունը փոխվել է դեպի Գերմանիա։ Նույն օրը ավելի ուշ նույն բազայից մի քանի այլ տանկերներ նույնպես տեղափոխվել են Գերմանիա և այլ վայրեր։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոսնակը հրաժարվել է մանրամասներ հաղորդել միջադեպի վերաբերյալ՝ նշելով միայն, որ բազաների միջև ինքնաթիռների տեղաշարժերը կարող են տեղի ունենալ տարբեր պատճառներով։