Աբու Դաբիում մեկնարկում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները

Աբու Դաբիում այսօր մեկնարկում են Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի բարձրաստիճան ներկայացուցիչների եռակողմ ձևաչափով բանակցությունները։ Փակ հանդիպումների առանցքում անվտանգության երաշխիքների տրամադրման, տարածաշրջանային լարվածության թուլացման և հնարավոր խաղաղ կարգավորման հարցերն են։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական կողմը ներկայացնում է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, իսկ Միացյալ Նահանգների կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են հակամարտության հիմնական վիճահարույցետերը, այդ թվում՝ հետպատերազմյան անվտանգության և տարածքային խնդիրները։ Թեև եվրոպական երկրների ներկայացուցիչները անմիջականորեն չեն մասնակցելու եռակողմ փակ հանդիպումներին, Կիևը նախատեսում է առանձին խորհրդակցություններ և սերտ համակարգում իրականացնել եվրոպական գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment