Հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Տիգրան Ստեփանյանի գործով կալանավորվածներ կան

Բաժանորդագրվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Տիգրան Ստեփանյանի գործով 2 զինծառայող է կալանավորվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Զինծառայող Տ.Ս․-ի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով»,- հայտնեցին կոմիտեից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զինծառայողը Սևան համայնքից էր, ընտանիքի փոքրն էր, 2027թ․-ի հուլիսին կավարտեր ծառայությունը։

Leave a comment