PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19 -ի հարուցիչներից է: Այս մասին հայտնում են ՀՎԿԱԿ-ից։

Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2026 թվականի մայիսի 2-ին՝ Կանադայի Օնտարիո նահանգում։ Հետագայում տարբերակը հայտնաբերվել է նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ավստրալիայում և Սինգապուրում։

Հրապարակված կլինիկական տվյալներն առայժմ հիմք չեն տալիս եզրակացնելու, որ PJ.2.1 տարբերակով վարակման դեպքում ի հայտ են գալիս այլ ախտանշաններ կամ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում՝ համեմատած SARS-CoV-2-ի՝ վերջերս ի հայտ եկած այլ տարբերակներով վարակման դեպքերի հետ։

Նախնական լաբորատոր տվյալների համաձայն՝ PJ.2.1-ի տարածմանը կարող է նպաստել մարդու բջիջների մակերեսին գտնվող ընկալիչներին ավելի ամուր կապվելու ունակությունը։ Հետազոտությունները հակամարմինների ազդեցությունից ավելի արդյունավետ խուսափելու հստակ ապացույցներ չեն տվել։

Leave a comment