https://arm.sputniknews.ru/20261109/drsi-partadranqvov-mer-dzerqvov-hzvoracnum-enq-tshnamun-dzjunik-aghajanjan-109131920.html
Դրսի պարտադրանքով մեր ձեռքով հզորացնում ենք թշնամուն. Ձյունիկ Աղաջանյան
Դրսի պարտադրանքով մեր ձեռքով հզորացնում ենք թշնամուն. Ձյունիկ Աղաջանյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանից գազ ստանալու պարագայում Հայաստանը, ըստ էության, գնելու է նույն ռուսական գազը, սակայն ավելի թանկ գնով և հավելյալ միջնորդավճարներով։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T20:10+0400
2026-11-09T20:10+0400
2026-11-09T20:10+0400
ձյունիկ աղաջանյան
գազ
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131117_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9d72c4d3fd39b15628f1874b961301d5.jpg.webp
Ռուսաստանից մատակարարվող գազը ադրբեջանականով փոխարինելու առաջարկները Հայաստանի համար տնտեսապես շահավետ չեն և պարունակում են քաղաքական լուրջ ռիսկեր։ «Աբովյան Time»-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։Նրա խոսքով՝ Ադրբեջանից գազ ստանալու պարագայում Հայաստանը, ըստ էության, գնելու է նույն ռուսական գազը, սակայն ավելի թանկ գնով և հավելյալ միջնորդավճարներով.Ըստ դեսպանի՝ նման քայլով Հայաստանն Ադրբեջանի ձեռքը լծակներ է տալիս իր դեմ պահանջներ կիրառելու համար, իսկ հայտարարված «էներգետիկ դիվերսիֆիկացիան» իրականում կեղծ է.«Այսինքն՝ մեզ համար գնային առումով ավելի թանկ առաջարկ, գումարած՝ լծակ ենք տալիս մեզ թշնամական տրամադրված պետությանը՝ մեզ վրա գործիքակազմ և պահանջներ կիրառելու։ Մենք մեր ձեռքով մեր թշնամուն հզորացնում ենք թե՛ քաղաքականապես, որովհետև նա քաղաքականապես արդեն որոշակի կարևոր կշիռ է սկսում ստանալ, թե՛ տնտեսապես»։Աղաջանյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ունի ռեսուրսների խնդիր, ինչի պատճառով փորձում է իր տնտեսական գոյությունը ապահովել Հայաստանի հաշվին.Աղաջանյանը կարծում է՝ ՀՀ իշխանությունները դրսի պարտադրանքով փորձում են հանրությանը ներկայացնել, թե այս գործընթացը տնտեսապես շահավետ է.«Այստեղ մենք քաղաքական ճնշման ներքո, քաղաքական պարտադրանքի ներքո կատարում ենք տնտեսական գործողություններ և փորձում ենք մեր ժողովրդին համոզել, որ դա տնտեսապես շահավետ է։ Իսկ մեր իշխանությունները զուտ դրսի պարտադրանքի ներքո հենց այդպես էլ վարվում են»։Մանրամասները՝ տեսանյութում։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109131117_244:0:1684:1080_1920x0_80_0_0_be289612a7ff1ee90a055fb9586deeee.jpg.webp
ձյունիկ աղաջանյան, գազ, ադրբեջան, հայաստան, видео
ձյունիկ աղաջանյան, գազ, ադրբեջան, հայաստան, видео
Ադրբեջանից գազ ստանալու պարագայում Հայաստանը, ըստ էության, գնելու է նույն ռուսական գազը, սակայն ավելի թանկ գնով և հավելյալ միջնորդավճարներով։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից գազ ստանալու պարագայում Հայաստանը, ըստ էության, գնելու է նույն ռուսական գազը, սակայն ավելի թանկ գնով և հավելյալ միջնորդավճարներով.
«Մեզ առաջարկում են Ռուսաստանի գազի փոխարեն ստանալ Ադրբեջանից։ Ադրբեջանից ի՞նչ գազ ենք մեզ ստանալու։ Նույն ռուսական գազը, մի հատ էլ վճարելով Ադրբեջանին։ Այսինքն՝ Ադրբեջանին ուժեղացնում ենք, Ադրբեջանի բյուջեն համալրում ենք, Ռուսաստանից կորցնում ենք ուղիղ մատակարարման հնարավորությունը, և եթե Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տրանզիտի ժամանակ Վրաստանին էինք միայն վճարում, հիմա մի հատ էլ Ադրբեջանն է վրան ավելացել»,-նշել է Աղաջանյանը։
Ըստ դեսպանի՝ նման քայլով Հայաստանն Ադրբեջանի ձեռքը լծակներ է տալիս իր դեմ պահանջներ կիրառելու համար, իսկ հայտարարված «էներգետիկ դիվերսիֆիկացիան» իրականում կեղծ է.
«Այսինքն՝ մեզ համար գնային առումով ավելի թանկ առաջարկ, գումարած՝ լծակ ենք տալիս մեզ թշնամական տրամադրված պետությանը՝ մեզ վրա գործիքակազմ և պահանջներ կիրառելու։ Մենք մեր ձեռքով մեր թշնամուն հզորացնում ենք թե՛ քաղաքականապես, որովհետև նա քաղաքականապես արդեն որոշակի կարևոր կշիռ է սկսում ստանալ, թե՛ տնտեսապես»։
Աղաջանյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն ունի ռեսուրսների խնդիր, ինչի պատճառով փորձում է իր տնտեսական գոյությունը ապահովել Հայաստանի հաշվին.
«Ադրբեջանը էական խնդիրներ ունի ընդհանրապես… Դրա համար էլ նա աչք է դրել թե՛ Արցախի ոսկու հանքերի և մնացած պաշարների, և թե՛ Հայաստանի ռեսուրսների, ու այդ թվում ջրային ռեսուրսների վրա»։
Աղաջանյանը կարծում է՝ ՀՀ իշխանությունները դրսի պարտադրանքով փորձում են հանրությանը ներկայացնել, թե այս գործընթացը տնտեսապես շահավետ է.
Մանրամասները՝ տեսանյութում։