Հայաստանն ու Իրանը քննարկել են հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու հարցը

https://arm.sputniknews.ru/20261109/hajastann-u-irany-qnnarkel-en-haraberutjunnery-razmavarakan-makardaki-hascnelu-harcy-109121816.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109120662_133:0:1617:1113_1920x0_80_0_0_e4200fcc55ab028cca9d9378ff869dda.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մհեր գրիգորյան, փոխվարչապետ

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, մհեր գրիգորյան, փոխվարչապետ

Բաժանորդագրվել

Քննարկվել են նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տնտեսական համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը` նշելով, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական վստահությունն ու փոխշահավետ տնտեսական գործակցությունը՝ դրանք համարելով հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ամուր հիմք։

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման ներուժը և դրական գնահատել վերջին տարիներին փոխադարձ առևտրաշրջանառության աճը։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ զրուցակիցները նշել են, որ դրանց ապաշրջափակումը, տնտեսական կապերի զարգացումն ու կայունության ամրապնդումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Leave a comment