Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց, և ես հույս ունեմ, որ այդ գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»,-ասել է նա, հայտնում է APA-ն:
Այս հայտարարությունն Իլհամ Ալիևն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի համար կազմակերպված համատեղ հայտարարության ընթացքում։
Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից արդեն ավելի քան մեկ տարի է անցել, սակայն կողմերը փաստաթղթի տակ դեռևս չեն դրել իրենց վերջնական ստորագրությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպել է նոյեմբերի 8-ին՝ օկուպացված Շուշիում: