Ուկրաինան «մի փոքր այլ ձև» կունենա խաղաղության համաձայնագրի կնքումից հետո. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20261109/ukrainan-mi-pvoqr-ajl-dzev-kunena-khaghaghutjan-hamadzajnagri-knqumic-hetvo-tramp-109096482.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/09/109094231_167:0:1500:1000_1920x0_80_0_0_eec84675249b660693ea060d6d4577c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խաղաղության պայմանագիր

դոնալդ թրամփ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս–ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում Ուկրաինայի սահմանները կարող են փոխվել։

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա, և ի վերջո Ուկրաինան կունենա մի փոքր այլ տեսք», – ասել է Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ԱՄՆ առաջնորդը կրկին հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։

«Ես հավատում եմ, որ այս պատերազմը կավարտվի, և կավարտվի շուտով», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ոչինչ չի շահել Ուկրաինային զենք մատակարարելուց։

«Նրանք ունեին աշխարհի լավագույն զենքերը, իսկ մենք դրա դիմաց ոչինչ չստացանք», – պնդում է Սպիտակ տան ղեկավարը։

Հաղորդավարի այն առարկությանը, թե ԱՄՆ-ն իբր հասել է Կիևի ռեժիմի «անկախությանը», Թրամփը քմծիծաղել է՝ ասելով, որ «դեռ ոչնչի չեն հասել»։

«Starlink»-ի թեմային անդրադառնալով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի վերահսկում այդ արբանյակային կապի համակարգը և չգիտի, թե ով է Ուկրաինայում դանդաղեցրել դրա աշխատանքը։ «Ես չեմ», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իլոն Մասկը վերականգնել է համակարգի աշխատանքը։

Հոկտեմբերին Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել էին, որ «Starlink»-ի ռազմական տարբերակի՝ «Starshield»-ի աշխատանքը զգալիորեն սահմանափակվել է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտնել էր, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ընթացքում կողմերը մտադիր են քննարկել անվտանգության երաշխիքները, լարվածության թուլացումը, հումանիտար հարցերը և խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը։ Կրեմլում ևս հաստատել էին ռուսական պատվիրակության մասնակցությունը բանակցություններին։ Այն կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Leave a comment