Շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Բաժանորդագրվել

Վարորդը սթափ է եղել և փախուստի չի դիմել:


ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik.
Շտապօգնության մեքենան Երևանի Շիրակի փողոցում հետիոտնի է վրաերթի ենթարկել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը:

Նշվում է, որ քաղաքացին փողոցը չթույլատրելի հատվածով է անցնելիս եղել։

«Վարորդը փախուստի չի դիմել, անմիջապես զանգահարել է և դեպքի վայր կանչել շտապօգնության մեկ այլ մեքենա: Դեպքի վայրում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ»,- գրում է կայքը:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

Leave a comment