Նուբարաշենում բախվել են «Լեքսուս»-ն ու «Կիա»-ն. կա վիրավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:10-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում բախվել են «Լեքսուս» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։