Փաստաբան Վահե Գրիգորյանը գրել է.
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։
Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար պատշաճ ղեկավարություն, որը շինթույլտվություններ բաժանելու փոխարեն զբաղվեր քաղաքի արդյունավետ կառավարմամբ։
Օրինակ` Երևանից մարզեր տեղափոխվողներին, ում փաստացի բնակվելու ու գործունեության հասցեն կլինի մարզում, կարելի է զգալի հարկային արտոնություններ տրամադրել և վերջապես կառուցել նորմալ-պատշաճ հիվանդանոցներ.
Նրա հետ օրհասական է պետական մարմինների դուրսբերումը քաղաքից ու հատկապես քաղաքի կենտրոնից, նոր շինթույլտվությունների տրամադրման բացառումը, մետրոյի նոր կայարանների կառուցումը.
Ընդամենը մի քանի քաղաքական ամուր կամք ու վերջ. մարդիկ դուրս կգան այս կործանարար ճահիճից»: