Քասախում 31–ամյա տղամարդը գողացել է հարևանի մոպեդն ու տեղափոխել իր Mercedes–ով․ ինչպե՞ս է բացահայտվել գողությունը (ՎԻԴԵՈ)

Մոպեդի գողություն՝ «Մերսեդեսով»․ ի՞նչ է տեղի ունեցել Քասախում․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Կոտայքի մարզի Քասախ գյուղի մի բնակիչ Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված իր մոպեդը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նաիրիի համայնքային ոստիկանները ստացել են հավաստի տեղեկություն, որ մոպեդը գողացել և իր «Մերսեդեսով» տեղափոխել է նույն գյուղի 31-ամյա մի բնակիչ։


Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 29-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին, ապա` քննչական բաժնում տվել խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։





Leave a comment