https://arm.sputniknews.ru/20261106/karavarutjuny-der-chi-kvoghmnvorvoshvel-baqu-humanitar-ajci-pataskhanatui-harcum-zvonabend-109025848.html
Կառավարությունը դեռ չի կողմնորոշվել Բաքու հումանիտար այցի պատասխանատուի հարցում. Զոնաբենդ
Կառավարությունը դեռ չի կողմնորոշվել Բաքու հումանիտար այցի պատասխանատուի հարցում. Զոնաբենդ
Sputnik Արմենիա
Ռուբեն Վարդանյանի կինը հիշեցրել է նաև, որ 2026 թվականի հունիսից ինքը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել: 06.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-06T16:52+0400
2026-11-06T16:52+0400
2026-11-06T16:54+0400
վերոնիկա զոնաբենդ
ռուբեն վարդանյան
բաքու
ադրբեջան
հայաստան
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_0:34:1600:934_1920x0_80_0_0_69d1321ebec69762cbebf1adaa26a69e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնական պատասխան չի տվել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու կանանց պատվիրակության այցի կազմակերպմանն աջակցելու վերաբերյալ, այլև որևէ պատասխանատու անձ չի նշանակվել գործընթացը կազմակերպելու համար, իսկ գրավոր հարցումը անպատասխան է մնում։ Այս մասին հայտնել է Բաքվի բանտում գտնվող գործարար, բարերար, Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։Նա նշել է, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։Նա նշել է, որ իրենց անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Զոնաբենդը հույս ունի, որ այդ հարցը կկարգավորվի:Վարդանյանի կինը հիշեցրել է, որ տարբեր երկրներից նախաձեռնությանը միացել են իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ են այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։Զոնաբենը հիշեցրել է, որ 2026 թվականի հունիսից ինքը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել է նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:Հիշեցնենք` հուլիսի 8-ին Վերոնիկա Զոնաբենդը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։ Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է Զոնաբենդի հետ հանդիպում կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, նշվում էր նաև, թե Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար։ Զոնաբենդն ավելի ուշ հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն իր հետ մինչ այս պահը կապ չի հաստատել։
բաքու
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/07/81571282_133:0:1556:1067_1920x0_80_0_0_d9cb12e5c4251f904a2ed73128ec3d77.jpg.webp
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, ադրբեջան, հայաստան, իշխանություն
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, ադրբեջան, հայաստան, իշխանություն
Ռուբեն Վարդանյանի կինը հիշեցրել է նաև, որ 2026 թվականի հունիսից ինքը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:
Նա նշել է, որ կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։
«Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել… Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին»,–գրել է նա։
Նա նշել է, որ իրենց անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Զոնաբենդը հույս ունի, որ այդ հարցը կկարգավորվի:
Վարդանյանի կինը հիշեցրել է, որ տարբեր երկրներից նախաձեռնությանը միացել են իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ են այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։
Զոնաբենը հիշեցրել է, որ 2026 թվականի հունիսից ինքը մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել է նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել: