Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր

Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարած Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում վերջին հանդիպումն անցկացնել ազգային թիմում:

Observador-ի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող մտադիր չէ հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում:

41-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պոենսայի միջնորդությամբ պետք է հեռախոսազրույց ունենար հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի հետ, սակայն դա տեղի չի ունեցել:

Սեպտեմբերի 30-ին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Պորտուգալիայի հավաքականի ճամբարը լքել էր Ժորժի Ժեզուշի հետ կոնֆլիկտի պատճառով:

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս 2003 թվականից, անցկացրել է 234 խաղ, դարձել է 146 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ: Նա ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:

Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողը 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի հաղթողի կոչումը (2018/19, 2024/25)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment