ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Հայաստանում իրականացվող 16 մշակութային ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 1,8 մլն դոլար։
ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
Ավելի քան երկու տասնամյակ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը աջակցել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանության ու պահպանման ջանքերին։
Հիմնադրամը, Հայաստանի տարբեր վայրերում իրականացված 16 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով ներդնելով ավելի քան 1․8 միլիոն դոլար, աջակցել է հաջորդ սերունդների համար պատմական հուշարձանների, մշակութային գանձերի և ավանդույթների պահպանությանը։
Նոյեմբերի ընթացքում մենք կանդրադառնանք առանձին ծրագրերին՝ սկսած Երերույքի բազիլիկ տաճարից, Դաշտադեմի ամրոցից մինչև Արենի-1 քարանձավ և Մատենադարանի հազվագյուտ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր։ Կներկայացնենք այդ վայրերի պատմությունը, իրականացված պահպանության աշխատանքները և դրանց կարևորությունը։
Հետևե՛ք մեր հրապարակումներին՝ ավելին իմանալու ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության ծրագրի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքների մասին։