Շիրակում երեխայի նկատմամբ սեռական բռնության համար անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Բաժանորդագրվել

Դատարանն ամբողջությամբ բավարարել է դատախազի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ա. Շ.-ին՝ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար։

Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Դատախազությունը հավելել է, որ դատավճիռը դատարանը կայացրել է նոյեմբերի 5-ին և ամբողջությամբ բավարարել է պատժաչափի վերաբերյալ դատախազի միջնորդությունը։

Leave a comment