Իրանը Կատարի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկ․ այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ պաշտոնյայի՝ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ նախաձեռնությունը միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կկատարի յոթ կոնկրետ պահանջ։ Ամերիկյան կողմը ներկայումս ուսումնասիրում է փաստաթուղթը, թեև աղբյուրը չի բացահայտել առաջարկի մանրամասները։
Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր, որ Կատարն ակնկալում է 36 ժամվա ընթացքում Վաշինգտոնից և Թեհրանից պատասխաններ ստանալ երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությոնները առաջ մղելու նպատակ ունեցող նոր առաջարկի վերաբերյալ։ Ըստ աղբյուրի՝ միջնորդները ներկայացրել են այս նախաձեռնությունը՝ փորձելով դուրս գալ բանակցային գործընթացում ստեղծված փակուղուց։