Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20261106/lernajin-gvotinerum-teghumnery-kditven-dzjan-ev-tac-dzjan-tesqvov-eghanaki-tesutjun-108968359.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/08/75385249_0:350:1200:1250_1920x0_80_0_0_770b981abc31f3eb2acced6bbbd839d9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, տեղումներ, երևան

եղանակի տեսություն, եղանակ, եղանակը հայաստանում, օդի ջերմաստիճան, քամի, անձրև, ձյուն, տեղումներ, երևան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նշվում է, որ նոյեմբերի 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 8-10, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 6-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 8-ի երեկոյան և 9- ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7…+9 աստիճան։

Leave a comment