Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է

Հասարակություն

05.11.2026 | 22:13

Մասիսի համայնքային ոստիկանության ծառայողները բացահայտել են Հովտաշատ գյուղում ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու դեպք։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ օպերատիվ տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ Հովտաշատ գյուղի 44-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատերը ձկնաբուծությամբ է զբաղվել՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Բացի այդ, տղամարդը խախտել է հողային օրենսգրքի պահանջները․ չի փոխել հողատարածքի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը շահագործել է գյուղատնտեսական նշանակության հողի վրա։

Նոյեմբերի 2-ին ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա ձեռնարկատիրոջն ու նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կապարակնքվել է։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment