ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դժգոհություններ լսել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում քննարկվում է ռազմաբազայի նպատակահարմարությունը, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից, հայտնում է «Փաստինֆոն»:
«Բայց որքան հիշում եմ՝ այս խոսակցությունը սկսել է Ռուսաստանի նախագահը՝ հայտարարելով. «Եթե ցանկանում եք, եկեք քննարկենք ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը քննարկենք»։ Եկեք քննարկենք, եթե ցանկանում եք, մենք դեմ չենք», – նշել է նախարարն՝ ընդգծելով, որ իրենք այդ հարցը չեն քննարկել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հայ ժողովրդի ցանկության դեպքում ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներկայությունը Գյումրիի ռազմաբազայում՝ հետագա աշխատանքի և համագործակցության նպատակով։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ եթե Երևանն այլևս դրա անհրաժեշտությունը չտեսնի, ռուսական զորակազմը կարող է «հեռանալ թեկուզ վաղը»։
Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ: