«Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու պատմությունը, որտեղ նա ոմն Նիկոլի ազգի դեմ դավեր նյութող է կոչել»․ Նարեկ Կարապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ։
     Երեկ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցու մասին, հիշել է 17-րդ դարը և այդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցուն:
     Ըստ նրա՝ այն ժամանակների հետ շատ նույնական բաներ կան։ Համաձայն եմ։
     Դավրիժեցին գրել է ազգությամբ հայ ոմն Նիկոլ Թորոսովիչի մասին, ով դուրս էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ, ցանկանում էր փոխել հայերի պատարագը լատինականի և պառակտում էր հայությունը ։
     150․000-անոց Լեհաստանի հայ համայնքը, նրան հավատալով, փոխեց պատարագի լեզուն և ընդամենը երկու սերունդ հետո համայնքը ձուլվեց ու վերացավ։
     Պատմիչը Նիկոլ Թորոսովիչին կոչել է սեփական «ազգի դեմ դավեր նյութող»։
     Հետաքրքիր է՝ Փաշինյանը լավ՞ է կարդացել Դավրիժեցու այս պատմությունը։

Leave a comment