https://arm.sputniknews.ru/20261104/qem-ghaffariany-bardzr-tekhnvolvogianeri-volvortum-nerdrman-hamar-hh-petakan-mrcanak-e-stacel-108933410.html
Քեմ Ղաֆֆարիանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է ստացել
Քեմ Ղաֆֆարիանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է ստացել
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում։ 04.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-04T21:07+0400
2026-11-04T21:07+0400
2026-11-04T21:12+0400
մրցանակ
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
տտ
քեմ ղաֆֆարիան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108933226_0:120:1270:834_1920x0_80_0_0_999bab53f641f160362eeb41bc7c8ff1.jpg.webp
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին։ Այս մասին հայտնել է Փաշինյանը սոցցանցերի իր էջում։Ավելի վաղ նա ընդունել էր Ղաֆֆարիանին։Փաշինյանը բարձր է գնահատել Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։Ղաֆֆարիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։Հիշեցնենք` 2025 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը ստացել է ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։
2026
Լուրեր
am_HY
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնվեց IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին
Sputnik Արմենիա
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնվեց IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին
2026-11-04T21:07+0400
true
PT0M09S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/04/108933226_0:1:1270:954_1920x0_80_0_0_71ce5a3d2b5fd6e5c58aeafbe786e158.jpg.webp
մրցանակ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, քեմ ղաֆֆարիան
մրցանակ, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, տտ, քեմ ղաֆֆարիան
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին։ Այս մասին հայտնել է Փաշինյանը սոցցանցերի իր էջում։
«Վարչապետը շնորհավորել է Քեմ Ղաֆֆարիանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով և նշել, որ այն արտացոլում է վերջինիս ակնառու նվաճումները և նշանակալի ներդրումը տիեզերական և էներգետիկա ոլորտների վերափոխման գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը բարձր է գնահատել Ղաֆֆարիանի ներդրումը համաշխարհային տիեզերական արդյունաբերության զարգացման գործում և համագործակցության հույս հայտնել։
Ղաֆֆարիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեծ հեռանկարները։ Նա նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ նպաստելով տիեզերական ոլորտում ծրագրերի իրականացմանն ու կարողությունների զարգացմանը։
Հիշեցնենք` 2025 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը ստացել է ամերիկյան «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։