Ուկրաինական զինուժը հարձակվել է ԼԺՀ–ի ավանի վրա. վիրավորներ կան, տասնյակ տներ են վնասվել

https://arm.sputniknews.ru/20260214/ukrainakan-zinuzhy-hardzakvel-e-lzhhi-avani-vra-viravvorner-kan-tasnjak-tner-en-vnasvel-98815578.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50023190_101:0:2832:2048_1920x0_80_0_0_dc0a061166a9abc61bff2dc11c329a63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ցենտրալնի ավանի վրա ուկրաինական զինուժի հարձակումից հետո 15 մարդ է դիմել բուժօգնության, 4–ը ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնել է ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Ուկրաինայի զինված ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր այսօր գրոհել են Ցենտրալնի ավանը։ .. Ցավոք, կան վիրավորներ։ Բժիշկների օգնությանն է դիմել 15 մարդ, Նրանցից չորսի վիճակը ծանր է։ Վնասվել են տասնյակ բնակելի տներ, դպրոցի, ավանային խորհրդի և փոստային բաժանմունքի շենքերը»,– ասել է Պասեչնիկը։

Նա հավելել է, որ մունիցիպալ շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ:

«Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ԼԺՀ-ի քննչական վարչության քննիչները արձանագրում են թշնամու հարվածների հետևանքները», – նշել է Պասեչնիկը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment