ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, թե համապատասխան աշխատանքներ են տարվում, որ բանակում խաղաղ պայմաններում զինվորներ չմահանան։
Լրագրողները նրան խնդրեցին կոնկրետ ասել, թե ինչ է արվում։
«Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը»,- ասաց ԳՇ պետը։
Ասրյանը հավատացրեց, որ այս հարցը բոլորից առավել իրենց է հուզում։
ԳՇ պետը միայն ասաց, որ բանակում ինքնասպանությունների դեպքերով կոնկրետ մասնագիտական հանձնաժողով է աշխատում։
«Մենք էլ պետք է հասկանանք, թե ինչպես է դա բերում դրան, որովհետև կան հանգամանքներ, որ չպետք է բերեն դրան»,- հավելեց Ասրյանը։