«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մարտի 20-ի մեր հրապարակման մեջ՝ «Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար», անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի` արցախցիների հետ կայացած հանդիպմանը, որտեղ մի քանի տող կար նաեւ արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի մասին:
Գրել էինք, որ նա «ջերմ հարաբերություններ ունի իշխանությունների հետ», գործում է Արայիկ Հարությունյանի «տանիքի» տակ, նրա վրա է դրված վտարանդի արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը մոռացության տալու գործը։ Այս հրապարակումից հետո Պետրոսյանը դիմել էր դատարան:
Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը (դատավոր` Սամվել Բաբայան) արձանագրել է հայցվորի պարտությունը եւ «Հրապարակի» հաղթանակը:
Դատարանը գտել է, որ իրականությանը չհամապատասխանող եւ զրպարտություն հանդիսացող ձեւակերպումներ չկան կամ չեն արատավորում հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, եւ հայցն ամբողջությամբ մերժել է: Հարգելի փաստաբաններ, երբ ձեզ դիմում են լրատվամիջոցներին դատի տալու խնդրանքներով, մի տրվեք փող աշխատելու գայթակղությանը, ձեր հաճախորդներին բացատրեք, որ անհիմն հայց ներկայացնելը չի բխում նրանց իսկ շահերից:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։