Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը հավաքել ՌԴ–ի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջին տիկինը պատրաստվում է հանդես գալ Ալյոշկիում հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջին տիկնոջ գրասենյակը։

Նա մտադիր է հանդես գալ Խերսոնի մարզի Ալյոշկիում հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջող էր անվանել Ալյոշկիում մարդասիրական առաքելությունը: Պաշարված քաղաք է հասցվել կենսական նշանակություն ունեցող օգնություն, այնտեղից տարհանվել է մոտ 800 մարդ։ Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները հիմք կհանդիսանան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայուն խաղաղության համար:

Ալյոշկիի մարդասիրական առաքելության գոտում լռության ռեժիմն ավարտվել է։ Հրադադարը գործել է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։

Ալյոշկին գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի դիմաց։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով քաղաքում մարդասիրական ծանր իրավիճակ է ստեղծվել։

Թրամփը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում

Leave a comment