https://arm.sputniknews.ru/20261103/hapk-y-husvov-e-vor-hajastani-ev-adrbejani-mijev-shutvov-khaghaghutjan-hamadzajnagir-kknqvi-108844869.html
ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի
ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարըի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը: 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T15:14+0400
2026-11-03T15:14+0400
2026-11-03T15:14+0400
հայ-ադրբեջանական
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
թաալաթբեկ մասադիկով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/07/72028454_0:0:1600:901_1920x0_80_0_0_971d2291c303e56fade4189f3d31c51b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:Նոյեմբերի 3-4-ը Մինսկում անցկացվում է Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային համաժողովը: Դրան մասնակցում են աշխարհի 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստան-Բելառուսմիութենական պետության, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՇՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է Հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/02/07/72028454_12:0:1453:1081_1920x0_80_0_0_aed778e6b2fe5ba4332487085361e6d5.jpg.webp
հայ-ադրբեջանական, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով
հայ-ադրբեջանական, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թաալաթբեկ մասադիկով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարըի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հուսով ենք՝ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։
Նոյեմբերի 3-4-ը Մինսկում անցկացվում է Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային համաժողովը: Դրան մասնակցում են աշխարհի 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստան-Բելառուսմիութենական պետության, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՇՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով ընդունվել է Հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրման մասին։