Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին։

Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 3-ին՝ Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում։

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի առաջիկա ամիսներին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Այլևս չկան ո՛չ ուժեր, ո՛չ ռեսուրսներ։ Բոլորը հոգնել են»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը կարող էր ավարտվել դեռևս 2022 թվականին՝ ընդամենը մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրերի ընթացքում, սակայն, նրա պնդմամբ, Արևմուտքը պահանջել է պատերազմել մինչև վերջին ուկրաինացին։

Leave a comment