Ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին. Լուկաշենկո

https://arm.sputniknews.ru/20261103/ukrainakan-hakamartutjuny-karvogh-e-avartvel-arajika-amisnerin-lukashenkvo-108835294.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107889211_159:0:2890:2048_1920x0_80_0_0_18abc631af2c3008fca0ffcb077cb0c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

ալեքսանդր լուկաշենկո, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Մինսկը հետաքրքրված է, որ Բելառուսի համար երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտությունն արագ ու խաղաղ լուծում ստանա։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել առաջիկա ամիսներին։ Այս մասին նա հայտարարել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Պատերազմն Ուկրաինայում կավարտվի առաջիկա ամիսներին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Վերջ, և՛ ուժ չկա, և՛ ռեսուրս չկա։ Բոլորը հոգնել են», – ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Մինսկը հետաքրքրված է, որ Բելառուսի համար երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտությունն արագ ու խաղաղ լուծում ստանա։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ Բելառուսի հնարավոր ներգրավումը ռազմական գործողություններին կհանգեցնի որակապես նոր և սրացման շատ ավելի վտանգավոր մակարդակի։

Հետագա սրացումը կանխելու հետ կապված միջազգային ջանքերի համատեքստում Լուկաշենկոն հատուկ անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերին։

Նրա կարծիքով` չնայած ամերիկյան քաղաքականության հակասություններին և դրա հասցեին ուղղված քննադատությանը, Թրամփի գործողությունները դեռ թույլ են տալիս զսպել երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը, որը կարող է միջուկային հակամարտության վերածվել։

«Նախագահ Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը և, ինչ թաքցնենք, հիմնավորված քննադատության է արժանանում։ Սակայն մտածեք` չէ՞ որ Թրամփն իր գործողություններով, թող որ հակասական գործողություններով, ըստ էության զսպել և զսպում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից», – հայտարարել է Բելառուսի առաջնորդը։

Դիտարկելով իրադարձությունները ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ Լուկաշենկոն նշել է, որ աշխարհը իշխանության վերաբաշխման ևս մեկ փուլ է ապրում։ Նա որպես այս գործընթացի հիմնական պատճառներ նշել է ռեսուրսների համար պայքարը և պետությունների միջև անպատասխանատու մրցակցությունը։

Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 3-4-ը 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցների թվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Միութենական պետության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչներ։

Leave a comment