https://arm.sputniknews.ru/20261103/alen-simvonjann-uzum-e-zbaghecnel-tigran-avinjani-atvory-zlm-108816952.html
Ալեն Սիմոնյանն ուզում է զբաղեցնել Տիգրան Ավինյանի աթոռը. ԶԼՄ
Ալեն Սիմոնյանն ուզում է զբաղեցնել Տիգրան Ավինյանի աթոռը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Օրաթերթի վստահեցմամբ` իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում։ 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T09:32+0400
2026-11-03T09:32+0400
2026-11-03T09:34+0400
ալեն սիմոնյան
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
քաղաքապետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/14/93659502_0:84:1600:984_1920x0_80_0_0_bbbd49c932119c5ddea0ba3fab9dd131.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն կուսակցության ներսում արդեն իսկ լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Այդ մասին նշված է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման մեջ։Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը. նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս, ըստ «Ժողովուրդ»–ի` մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից. նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին` Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը համոզված է, որ Սիմոնյանը բավարար քաղաքական վարկանիշ չունի, ՔՊ վարչությունում ընդունված չէ որպես քաղաքապետի թեկնածու և չի կարող ստանալ առաջադրման համար անհրաժեշտ աջակցությունը։«Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնություն է ունեցել, սակայն այդ ժամանակ զիջեց իր դիրքերը հանուն ընկերոջ՝ Հայկ Մարությանի։ Այս անգամ, սակայն, Սիմոնյանը պատրաստ չէ նույն քայլն անել Տիգրան Ավինյանի դեպքում»,– ընդգծել է «Ժողովուրդը»։ Օրաթերթի վստահեցմամբ` իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում, ուստի դեռ վաղ է ասել՝ արդյոք ՔՊ-ն պետք է ընտրություն կատարի հենց այս երկուսի միջև, թե նոր, առավել ընկալելի թեկնածու ի հայտ կգա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/14/93659502_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fa4b97f788f91e27919834f3a1ce2c85.jpg.webp
ալեն սիմոնյան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, քաղաքապետ
ալեն սիմոնյան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, քաղաքապետ
Օրաթերթի վստահեցմամբ` իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն կուսակցության ներսում արդեն իսկ լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Այդ մասին նշված է «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման մեջ։
Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը. նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ:
«Սիմոնյանն այժմ իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին»,– գրել է օրաթերթը։
Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս, ըստ «Ժողովուրդ»–ի` մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից. նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին` Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։
Օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը համոզված է, որ Սիմոնյանը բավարար քաղաքական վարկանիշ չունի, ՔՊ վարչությունում ընդունված չէ որպես քաղաքապետի թեկնածու և չի կարող ստանալ առաջադրման համար անհրաժեշտ աջակցությունը։
«Հատկանշական է, որ Ալեն Սիմոնյանը նախկինում ևս Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնություն է ունեցել, սակայն այդ ժամանակ զիջեց իր դիրքերը հանուն ընկերոջ՝ Հայկ Մարությանի։ Այս անգամ, սակայն, Սիմոնյանը պատրաստ չէ նույն քայլն անել Տիգրան Ավինյանի դեպքում»,– ընդգծել է «Ժողովուրդը»։
Օրաթերթի վստահեցմամբ` իրականում և՛ Ավինյանը, և՛ Սիմոնյանը ունեն ցածր վարկանիշ և՛ կուսակցության ներսում, և՛ հանրային դաշտում, ուստի դեռ վաղ է ասել՝ արդյոք ՔՊ-ն պետք է ընտրություն կատարի հենց այս երկուսի միջև, թե նոր, առավել ընկալելի թեկնածու ի հայտ կգա։