https://arm.sputniknews.ru/20261103/amnn-harvats-e-hascrel-iranakan-gheshm-kghzun-zlm-108815482.html
ԱՄՆ–ն հարված է հասցրել իրանական Ղեշմ կղզուն. ԶԼՄ
ԱՄՆ–ն հարված է հասցրել իրանական Ղեշմ կղզուն. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ հարվածը հասցվել է Իրանի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) կողմից իբր իրականացված հարձակմանն ի… 03.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-03T08:27+0400
2026-11-03T08:27+0400
2026-11-03T08:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
կղզի
ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204489_0:160:3072:1888_1920x0_80_0_0_5a0079e2e414c98b7bbf7eacd43c4e5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզուն։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։Press TV հեռուստաալիքը գիշերը հայտնել է, որ Ղեշմ կղզում պայթյուններ են լսվում։Wall Street Journal թերթն էլ գրել է, որ դրանում ներգրավված են ԱՄՆ զինված ուժերը, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակել են գաղտնի կերպով փոքր մասշտաբի հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը։«Դա պաշտպանական միջոցառում էր՝ ի պատասխան իրանցիների կողմից ԱՄՆ օբյեկտների դեմ «մակերևույթ-օդ» դասի հրթիռների կիրառման»,– X սոցիալական ցանցում հայտարարել է NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելլի Մեյերը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։Նմանատիպ տեղեկություններ է հայտնել նաև Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։«Դա պատասխան էր երկուշաբթի օրը Իրանի կողմից ամերիկյան ինքնաթիռի գնդակոծմանը, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից նոր масштабային հարվածների սկիզբ»,– գրել է նա նույն սոցցանցում։Իր հերթին Axios հրատարակության լրագրող Բարաք Ռավիդը հայտնել է, որ ամերիկյան կործանիչը հարձակվել է կղզու հրթիռային կայանքների վրա՝ իբր ի պատասխան Ղեշմ կղզուց ԻՀՊԿ-ի գործողությունների՝ Հորմուզի նեղուցի վրայով թռչող ամերիկյան ինքնաթիռի գնդակոծման։ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին փոխանակվել են հարվածներով։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204489_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f83b61245684e5919dbd231fab0afd1d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, կղզի, ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը
իրանի իսլամական հանրապետություն, ամն, կղզի, ղասեմ սոլեյմանիի սպանությունն ու իրանի և ամն–ի հակամարտությունը
Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են, որ հարվածը հասցվել է Իրանի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) կողմից իբր իրականացված հարձակմանն ի պատասխան։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան զինվորականները հարված են հասցրել Իրանի հարավում գտնվող Ղեշմ կղզուն։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Press TV հեռուստաալիքը գիշերը հայտնել է, որ Ղեշմ կղզում պայթյուններ են լսվում։
Wall Street Journal թերթն էլ գրել է, որ դրանում ներգրավված են ԱՄՆ զինված ուժերը, որոնք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակել են գաղտնի կերպով փոքր մասշտաբի հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը։
«Դա պաշտպանական միջոցառում էր՝ ի պատասխան իրանցիների կողմից ԱՄՆ օբյեկտների դեմ «մակերևույթ-օդ» դասի հրթիռների կիրառման»,– X սոցիալական ցանցում հայտարարել է NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելլի Մեյերը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։
Նմանատիպ տեղեկություններ է հայտնել նաև Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը։
«Դա պատասխան էր երկուշաբթի օրը Իրանի կողմից ամերիկյան ինքնաթիռի գնդակոծմանը, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից նոր масштабային հարվածների սկիզբ»,– գրել է նա նույն սոցցանցում։
Իր հերթին Axios հրատարակության լրագրող Բարաք Ռավիդը հայտնել է, որ ամերիկյան կործանիչը հարձակվել է կղզու հրթիռային կայանքների վրա՝ իբր ի պատասխան Ղեշմ կղզուց ԻՀՊԿ-ի գործողությունների՝ Հորմուզի նեղուցի վրայով թռչող ամերիկյան ինքնաթիռի գնդակոծման։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին փոխանակվել են հարվածներով։ Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։