Մեր նպատակը խմբում առաջին տեղը զբաղեցնելն է․ Սպերցյան

Մեր նպատակը խմբում առաջին տեղը զբաղեցնելն է․ Սպերցյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճակահանությունից հետո։ Հայաստանը ընդգրկվել է C2 խմբում՝ Չեռնոգորիայի, Կիպրոսի և (Լատվիայի կամ Ջիբրալթարի) հետ միասին։

Սպերցյանն ընդգծել է, որ թիմը մոտիվացված է և ձգտելու է առավելագույն արդյունքի:

«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Leave a comment