Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է

Բաժանորդագրվել

Կամրջի որոշ հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:

Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցն արդեն բաց է երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշխատանքների ընթացքում փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ամրացվել են հենասյուները, իսկ վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով»,– նշել են քաղաքապետարանից։

Կամրջի մյուս հատվածներում հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն:

«Լամբադա» կամուրջը, որը Քանաքեռ–Զեյթուն, Մոնումենտ և Կոմիտաս շրջանները կապող կարևոր հանգույց է, մասամբ փակ էր սեպտեմբերի 10–ից։

Leave a comment