Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան ժամանած ադրբեջանցիների հետ

Բաժանորդագրվել

Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահը լուսանկարներ է հրապարակել և որոշ մանրամասներ ներկայացրել հանդիպումից։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային»,– գրել է նա։

Գրիգորյանի խոսքով` հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին։

ՀԻշեցնենք` Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները փետրվարի 13-ին Հայաստան են եկել ցամաքային սահմանով։

Leave a comment