Ղազախստանում պետական հեղաշրջման փորձ են կանխել. ձերբակալվել է 10 մարդ

Բաժանորդագրվել

Հանցավոր խումբը ծրագրում էր «բռնի կերպով փոխել սահմանադրական կարգի հիմքերը երկրի արևմտյան տարածաշրջանում»:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանում հայտարարել են, որ կանխել են պետական հեղաշրջման փորձը, ձերբակալվել է 10 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ղազախական «TengriNews» հարթակը՝ վկայակոչելով երկրի ազգային անվտանգության կոմիտեին:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` ձերբակալվել է 10 հոգուց բաղկացած խումբ, որը ծրագրում էր «բռնի կերպով փոխել սահմանադրական կարգի հիմքերը երկրի արևմտյան տարածաշրջանում»:

Նրանք կասկածվում են ծայրահեղական խմբի ստեղծման, ղեկավարման և գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական երկպառակություն հրահրելու մեջ:

Նշվում է, որ ձերբակալվածները կազմակերպել են երեխաների և դեռահասների համար նախատեսված երեք ընդհատակյա ուսումնական կենտրոնների աշխատանքը: Այդ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է։

Կասկածյալների թվում կան նախկինում ահաբեկչական և ընդհանուր հանցավոր հանցագործությունների համար դատապարտված անձինք։ Խուզարկության ընթացքում առգրավվել են զենք, թմրանյութեր, կրոնական պարագաներ և այլ ապացույցներ:

Leave a comment