https://arm.sputniknews.ru/20261102/qpum-kartsum-en-tshnshman-dzeveri-masin-khvosely-vagh-e-karvogh-en-ynddimutjan-het-lezu-gtnel-108784729.html
ՔՊ–ում կարծում են՝ ճնշման ձևերի մասին խոսելը վաղ է, կարող են ընդդիմության հետ լեզու գտնել
ՔՊ–ում կարծում են՝ ճնշման ձևերի մասին խոսելը վաղ է, կարող են ընդդիմության հետ լեզու գտնել
Sputnik Արմենիա
ՔՊ-ականները պնդում են՝ թող հարցը հանրաքվեի դրվի, քաղաքացիները որոշեն՝ դա հայկական օրակարգից բխում է, թե ոչ։ 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T12:59+0400
2026-11-02T12:59+0400
2026-11-02T13:01+0400
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108781670_0:0:1600:901_1920x0_80_0_0_2fca0d9cb41dcbc024898fa7e24722ee.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՔՊ-ում կարծում են՝ դեռ վաղ է խոսել ընդդիմության վրա ճնշումների ձևերի և ժամկետների մասին, քանի որ հնարավոր է՝ գործը դրան չհասնի։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ երբ խոսքը ՀՀ պետականության և ժողովրդի հարատև խաղաղության մասին է, ապա եթե պետք լինի, կճնշեն ընդդիմությանը սահմանադրական գործիքակազմով։Հովհաննիսյանի խոսքով՝ 2026թ․ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 2026թ․ ՀՀ նպատակներն ու պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Ըստ նրա՝ դա չի նշանակում չեղարկել «Անկախության հռչակագիրը», քանի որ այն հավերժական է։Ինչ վերաբերում է ընդդիմության դեմ հանրային ճնշումներ գործադրելուն, իշխանական պատգամավորները նշեցին՝ ՀՀ-ում հավաքներ, ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, և դա ընդդիմության մենաշնորհը չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108781670_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4ce4c975222a693bfc374e0f31414b69.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
12:59 02.11.2026 (Թարմացված է: 13:01 02.11.2026)
Բաժանորդագրվել
ՔՊ-ականները պնդում են՝ թող հարցը հանրաքվեի դրվի, քաղաքացիները որոշեն՝ դա հայկական օրակարգից բխում է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՔՊ-ում կարծում են՝ դեռ վաղ է խոսել ընդդիմության վրա ճնշումների ձևերի և ժամկետների մասին, քանի որ հնարավոր է՝ գործը դրան չհասնի։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։
«Ես հուսով եմ՝ գործը ճնշումներին չի հասնի, ու մեր ընդդիմադիր գործընկերներն իրենց հնչեցրած հարցադրումների պատասխանները ստանալուց հետո կբավարարվեն դրանցով։ Եթե էդքան վստահ են, որ Սահմանադրությունն Ադրբեջանի պարտադրածն է, հայկական օրակարգից չի բխում, որ ՀՀ քաղաքացիները դեմ են քվեարկելու դրան, ի վերջո շանս կտան, որ գնանք ու մեր քաղաքացիներից հարցնենք, թե ինչ դիրքորոշում ունեն Սահմանադրության հետ կապված»,- ասաց Հակոբյանը։
Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ երբ խոսքը ՀՀ պետականության և ժողովրդի հարատև խաղաղության մասին է, ապա եթե պետք լինի, կճնշեն ընդդիմությանը սահմանադրական գործիքակազմով։
Հովհաննիսյանի խոսքով՝ 2026թ․ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա 2026թ․ ՀՀ նպատակներն ու պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Ըստ նրա՝ դա չի նշանակում չեղարկել «Անկախության հռչակագիրը», քանի որ այն հավերժական է։
Ինչ վերաբերում է ընդդիմության դեմ հանրային ճնշումներ գործադրելուն, իշխանական պատգամավորները նշեցին՝ ՀՀ-ում հավաքներ, ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն բոլորը, և դա ընդդիմության մենաշնորհը չէ։