2027 թվականին Երևանում 100 տարա կտեղադրվի շինաղբի համար. Ավինյան

https://arm.sputniknews.ru/20261102/2027-tvakanin-erevanum-100-tara-kteghadrvi-shinaghbi-hamar-avinjan-108770138.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0c/0a/52449560_0:0:1420:1065_1920x0_80_0_0_e523eabe517e4f32539d9469f19cb3a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, շինարարություն, աղբ, աղբաման, տիգրան ավինյան

հայաստան, երևան, շինարարություն, աղբ, աղբաման, տիգրան ավինյան

Բաժանորդագրվել

Շինաղբի տեղափոխումը որոշակի վճար է ենթադրելու, որը դեռ պետք է քննարկեն։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին Երևանի տարբեր հատվածներում 100 տարա կտեղադրվի շինաղբի համար։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ այս պահին մրցույթով գնել են 50 հատ տարա, ևս 50 հատ պլանավորում են գնել։

Ըստ Ավինյանի` շինաղբի տեղափոխումը որոշակի վճար է ենթադրելու, որը դեռ պետք է քննարկեն։

Քաղաքապետը հիշեցրեց, որ շինարարական աղբը սովորական աղբամաններում լցնելն արգելված է, և քաղաքացիները կտուգանվեն։

«ԵԱՍՄ-ի աշխատանքների պրոցեսում տեսանք, որ աղբամաններում մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք։ Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում, աղբամաններում լցնում իրենց շինաղբը, ինչն անթույլատրելի է»,– ասաց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ նման դեպք օրեր առաջ են արձանագրել, տեսախցիկներով հայտնաբերել են շինաղբը լցնողներին և տուգանել 30.000 դրամով, սակայն կարելի է տուգանքի չափի խստացման գնալ։

Leave a comment