Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթել է WTA Challenger թենիսի մրցաշարում

Բաժանորդագրվել

Այս հաղթանակի շնորհիվ Չարաևան WTA վարկանիշային աղյուսակում կբարձրանա 82-րդ հորիզոնական։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան (WTA 100) հաղթել է Կուրմայորում (Իտալիա) կայացած WTA Challenger մրցաշարում, հաղորդում է Sportaran-ը։

Նշվում է, որ WTA 125 մրցաշարի եզրափակչում թենիսիստուհին երկու սեթում հաղթել է գերմանացի Նոմա Նոհա Ակուգեին (WTA 126)՝ 6-3, 6-4 հաշվով։

Այս հաղթանակի շնորհիվ Չարաևան WTA վարկանիշային աղյուսակում կբարձրանա 82-րդ հորիզոնական։ Նախկինում նա բարձրացել էր 97-րդ հորիզոնական։

Leave a comment