Ինչպե՞ս պաշտպանել ՀՀ սահմանամերձ շրջաններում ապրողներին մինչև սահմանազատումը. Ազատխանյան

https://arm.sputniknews.ru/20261101/inchpes-pashtpanel-hh-sahmanamerdz-shrjannerum-aprvoghnerin-minchev-sahmanazatumy-azatkhanjan-108696397.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/1e/78903411_0:0:1601:1200_1920x0_80_0_0_413d37276b4e21e89062b26775020d43.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահման, սահմանամերձ գյուղեր, սահմանապահ, լև ազատխանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն

սահման, սահմանամերձ գյուղեր, սահմանապահ, լև ազատխանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն

Բաժանորդագրվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը դեռ երկար է տևելու, սակայն սահմանամերձ գոտում ապրող մարդկանց անհրաժեշտ է պաշտպանել հենց հիմա: Այս հարցի շուրջ իր տեսակետն է հայտնել ռուսական սահմանապահ զորքերի վետերան, սահմանային անվտանգության հարցերով փորձագետ Լև Ազատխանյանը:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ գյուղերում անվտանգությունը չափվում է առօրյա անցուդարձով: Հնարավո՞ր է արդյոք երեխային հանգիստ դպրոց ուղարկել, սեփական դաշտը գնալ, տուն վերադառնալ սովորական ճանապարհով: Կա՞ մեկը, ում կարելի է տեղեկացնել վտանգի մասին, և ո՞վ կհասնի օգնության: Այս պատասխաններից է կախված՝ կմնա արդյոք ընտանիքն ապրելու իր հողում, թե ոչ: Հենց այս հարցերից արժե սկսել Ադրբեջանի հետ սահմանի պահպանության մասին խոսակցությունը:

Սահմանազատումն ու սահմանագծումը երկու երկրներին էլ անհրաժեշտ են: Սահմանագծի համաձայնեցումն ու տեղանքում դրա նշագրումը բարդ, ժամանակատար աշխատանք է: Սակայն սահմանամերձ գոտում կյանքը շարունակվում է ամեն օր: Մարդկանց պաշտպանելու գործուն միջոցներ են հարկավոր միշտ ու արդեն հիմա, մինչ բանակցություններն ընթացքի մեջ են: Պետության համար դա նշանակում է պահպանությունը կազմակերպելու, ծառայությունները համատեղ գործողությունների նախապատրաստելու և բնակիչների հետ մշտական կապ հաստատելու պարտավորություն:

Բացթողում նախազգուշացման և ողբերգության միջև

2023 թվականի ապրիլի 12-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահպանության կետի մոտ սպանվեց պահպանության ծառայության աշխատակիցը: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ նրա վրա կրակել էր երկրի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը: Հաջորդ օրը բնակիչները հայտնաբերեցին ու վնասազերծեցին նրան, ապա փոխանցեցին իրավապահ մարմիններին:

Անցել է ավելի քան երեք տարի: 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ներխուժել է տուն և հայտնաբերվելուց հետո կրակ է բացել: Տանտիրուհին ծանր վիրավորվել է, նրա երկու անչափահաս երեխաները դիմել են բժշկական օգնության՝ հարձակվողին վնասազերծելու փորձի ընթացքում ստացած վնասվածքների պատճառով: Զինծառայողը ձերբակալվել է նույն օրը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի սրան նախորդած նախազգուշացումը: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել էր, որ զինվոր է լքել ծառայության վայրը և կարող էր ապօրինի հատած լինել սահմանը: Պաշտոնապես հաղորդվել էր նաև որոնողական աշխատանքների իրականացման մասին: Ինչպե՞ս է գնահատվել սպառնալիքը: Ո՞վ էր ղեկավարում որոնումը: Ի՞նչ միջոցներ էին ձեռնարկվել բնակավայրերի անվտանգության համար:

Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի է ունեցել ադրբեջանական կողմի հաղորդման և սահմանախախտի ձերբակալության արանքում, պահանջում է հանգամանալից ուսումնասիրություն և հստակ պատասխաններ: Դրանք անհրաժեշտ են և՛ պետական ապարատին՝ կառավարչական որոշումներ կայացնելու համար, և՛ առաջին հերթին սահմանամերձ շրջանների բնակիչներին, որպեսզի վստահ լինեն, որ պետությունը լուրջ է ընդունում առկա խնդիրները, իսկ հետևությունները տեսանելի ու շոշափելի են լինում։

Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչու չկարողացան հայտնաբերել զինծառայողին նախքան հարձակումը: Պատասխանը կօգնի պարզել, թե կոնկրետ ինչն է պետք փոխել տեղեկատվության փոխանակման, որոնման կազմակերպման և բնակիչների նախազգուշացման գործում: Յուրաքանչյուր դեպքի պատճառները պետք է քննվեն, իսկ պատասխանատվությունը պետք է սահմանվի փաստերն ու պաշտոնատար անձանց լիազորությունները հաշվի առնելով: Միևնույն ժամանակ, արդեն նաև հետևանքներն են պետական ուշադրություն և լուրջ եզրահանգումներ պահանջում: Մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ինչ թերություններ են հայտնաբերվել, ով է պարտավոր դրանք շտկել և թե ինչպես է ստուգվելու արդյունքը:

Դե, թուրք ա մտնում տունդ, ինչպե՞ս կլինես․ ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները. տեսանյութեր

Ինչպե՞ս կազմակերպել պահպանությունը անցումային շրջանում

Հայաստանն ունի սահմանապահ ծառայության կուտակած սեփական փորձ: Հայ սահմանապահները հսկում են Վրաստանի հետ սահմանը, ծառայություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի առանձին հատվածներում՝ Սյունիքում և Տավուշում: Իրանի և Թուրքիայի ուղղություններով, միջպետական պայմանագրի համաձայն, երկար ժամանակ սահմանը պահպանում են ռուս սահմանապահները: Միևնույն ժամանակ, նրանց հետ գործառույթների բաշխումն աստիճանաբար փոխվում է. հայկական կողմն իր լիակատար վերահսկողության տակ է վերցրել Իրանի և Թուրքիայի հետ սահմանի բոլոր անցակետերը: Ընդ որում, վերահսկողությունն անցակետերում և դրանց միջև ընկած հատվածների պահպանությունը տարբեր խնդիրներ են:

Ադրբեջանի հետ սահմանին անհրաժեշտ է համակարգ, որը հաշվի կառնի բազմամյա դիմակայության հետևանքները, լեռնային ռելիեֆը և բնակավայրերի ու գյուղատնտեսական հողերի մոտ լինելը դեռևս վտանգավոր հատվածներին: Կառավարությունը պետք է անցումային շրջանի միասնական բազմամակարդակ ծրագիր մշակի: Աշխատանքի յուրաքանչյուր ուղղությամբ պետք է հստակ լինեն պատասխանատու մարմինը, անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները:

Բնակիչներն իրավունք ունեն հասկանալու, թե ում պետք է դիմեն, նույնիսկ երբ գերատեսչությունների միջև գործառույթների բաշխումը փոխվում է:

Սահմանազատումն ու սահմանագծումը բարդ և տևական գործընթացներ են: Նման պայմաններում ուսումնասիրության արժանի առաջարկներից մեկը կարող է լինել Ադրբեջանի հետ սահմանի պահպանության և միջադեպերի կանխարգելման կարգի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը՝ մինչև սահմանազատման և սահմանագծման ավարտը: Այն կարող է նախատեսել փուլային անցում երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող պահպանությանը, լիազոր ներկայացուցիչների մշտական կապ, նախազգուշացումների փոխանակում և պատահարների համաձայնեցված քննություն: Բանակցությունների առարկա պետք է դառնան նաև բնակիչների համար հողերին, ճանապարհներին և տնտեսական նշանակության օբյեկտներին անվտանգ հասանելիություն ապահովելու պայմանները:

Սահմանի պահպանության փոխանցումը ՊՆ ստորաբաժանումներից Սահմանապահ զորքերին ինքնին արդեն մեծ քայլ է դեպի խաղաղ գոյակցություն: Նման պայմանավորվածությունը հստակ իրավական ձևակերպումների կարիք ունի: Դրանում պետք է ուղղակիորեն ամրագրվի, որ ժամանակավոր միջոցառումները չեն կանխորոշում պետական սահմանի վերջնական անցումը և չեն նշանակում, որ կողմերը հրաժարվում են իրավական դիրքորոշումներից: Եթե այդ միջոցառումների կիրառման համաձայնեցված գիծ պահանջվի, ապա դրա նշանակությունը պետք է սահմանվի առանձին։ Ստորաբաժանումների փաստացի տեղակայումը չի կարելի ինքնաբերաբար վերածել ճանաչված սահմանի:

Այստեղ կարող է օգտակար լինել սահմանապահ-ներկայացուցչական աշխատանքը. նշանակված ներկայացուցիչները կամ սահմանապահ կոմիսարները մշտական կապ են պահպանում և ծագող հարցերը քննարկում են համաձայնեցված լիազորությունների շրջանակում: Բնակչի համար, որին անհրաժեշտ է անվտանգ հասնել իր հողակտորին, նման աշխատանքի արժեքը լիովին շոշափելի է: Վիճելի իրավիճակը պետք է ժամանակին հասնի նրանց, ովքեր լիազորված են այն լուծել:

Կարելի է դիվանագետներին, սահմանապահներին, զինվորականներին և իրավաբաններին առաջարկել համատեղ մշակել համաձայնագրի նախագիծը: Ռազմական ստորաբաժանումների փոխարինումը սահմանապահներով պահանջում է անձնակազմի, կապի, ենթակառուցվածքների և մատակարարման պատրաստվածություն: Ուժերի ցանկացած տեղաշարժ պետք է պահպանի պաշտպանության անընդհատությունը: Պայմանավորվել հնարավոր է միայն երկու երկրների մասնակցությամբ, ուստի Հայաստանի ներքին նախապատրաստությունը պետք է շարունակել՝ անկախ բանակցությունների արագությունից:

Բնակիչները պետք է ընդհանուր աշխատանքի մասնակիցը դառնան

Սահմանին տարիներ շարունակ ապրող մարդը ձեռք է բերում գիտելիքներ, որոնք արժեքավոր են պետության համար: Նա կարող է ուշադրություն դարձնել արտասովոր պատահարին, բացատրել, թե որ ճանապարհն է կարևոր գյուղի համար, որտեղ է դժվար օգնություն ստանալ, որ սահմանափակումներն են խոչընդոտում տնտեսությանը: Որպեսզի այս տեղեկությունները օգուտ բերեն, անհրաժեշտ է համայնքի բնակիչների մշտական երկխոսությունը սահմանապահների, ոստիկանության և այլ ծառայությունների հետ:

Սահմանամերձ շրջանների բնակիչներին դիմում եմ խնդրանքով

Վտանգ նկատելու դեպքում տեղեկացրե՛ք իրավասու ծառայություններին, մասնակցե՛ք համայնքային հանդիպումներին, բարձրացրե՛ք ընտանիքի և գյուղի անվտանգությանն առնչվող հարցերը:
Ճշտե՛ք սահմանամերձ հողեր այցելելու գործող կանոնները և օգնություն ստանալու կարգը:
Ժամանակին հաղորդում տալը և տեսածի ճշգրիտ նկարագրությունը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ:
Կյանքին սպառնացող վտանգի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 112 կամ դիմել սահմանված այլ հեռախոսահամարներով՝ խուսափելով զինված մարդուն ինքնուրույն մոտենալուց:

Իր հերթին իշխանությունը պետք է նման փոխգործակցությունը դարձնի հասանելի: Յուրաքանչյուր համայնքում մարդկանց անհրաժեշտ են կոնտակտներ, հաղորդումների փոխանցման հստակ ընթացակարգ և հետադարձ կապ: Օգտակար են կանոնավոր հանդիպումները ծառայությունների հետ և առաջին բուժօգնության, հրդեհային անվտանգության ու արտակարգ իրավիճակներում գործողությունների մատչելի դասընթացները: Օրենքով նախատեսված կամավոր աջակցության ձևերին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է ներկայացնել նախապատրաստության պայմանները, խնդիրների շրջանակը և անվտանգության երաշխիքները: Քաղաքացիների մասնակցությունը պետք է լինի կամավոր և կազմակերպված՝ պատասխանատվության հստակ սահմաններով:

Զինված սահմանախախտների որոնման և ձերբակալման մասնագիտական խնդիրները իրավասու ծառայությունների պատասխանատվության տակ են:

Ի՞նչը պետք է Հայաստանի իշխանությունները դիտարկեն արդեն այսօր

Առաջին հերթին անհրաժեշտ է լուրջ պատահարների վերլուծություն, պետք է ստուգել, թե ինչպես են գործում այսօր կազմակերպված պահպանությունը, միջգերատեսչական փոխգործակցությունը, համատեղ որոնումն ու բնակչության նախազգուշացումը: Այդ գործողությունների համար պետք է սահմանվի իրավասու ղեկավար, իսկ գերատեսչությունների պարտականությունները պետք է նախապես համաձայնեցվեն:

Հաջորդ հարցը սահմանապահ ծառայության նախապատրաստումն է խնդիրների դիմակայմանը: Այստեղ անհրաժեշտ են կադրային պահանջարկի հաշվարկ, ուսուցում, արտասահմանյան փորձի ուսումնասիրություն, բացի այդ անհրաժեշտ է ստորաբաժանումներն ապահովել այնպիսի տեխնիկայով, որը նրանք ի վիճակի են կիրառել և սպասարկել:

Փոխգործակցությանը գործնականում պատրաստ լինելը պետք է պարբերաբար ստուգվի համատեղ վարժանքներով և մարզումներով:

Սահմանամերձ համայնքներին նույնպես աջակցություն է հարկավոր՝ հասանելի բժշկություն, կապ և սեփական հողի վրա անվտանգ աշխատելու հնարավորություն: Կառավարությունը պետք է զբաղվի անցումային շրջանի ժամանակավոր համաձայնագրի և միջոցառումների միջգերատեսչական մշակմամբ, սահմանի առաջարկների քննարկման ժամկետները և նրանց ապահովի ռեսուրսներով:

Հասարակությանը պետք է մատչելի տեղեկություններ ներկայացվեն որոշումների կատարման վերաբերյալ։ Սահմանամերձ շրջանում ապրող ընտանիքի համար կարևորն արդյունքն է՝ արդյո՞ք ավելի անվտանգ դարձավ, արդյո՞ք ավելի արագ է հասնում օգնությունը, կա՞ վստահություն, որ դժվար պահին կարելի է հույս դնել պետության վրա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը դեռևս փխրուն է և վտանգավոր միջադեպերը կանխարգելելու համար ամենօրյա աշխատանքի կարիք կա: Պետությունն ունի լիազորություն և պարտավորություն պաշտպանություն կազմակերպելու: Բնակիչներն ունեն փորձ, իրենց տեղանքի իմացությամբ և արդիական տեղեկություններով օգնելու հնարավորություն: Այդ հնարավորությունները միավորելն իշխանության խնդիրն է: Որքան ավելի հուսալի լինի այդ կապը, այնքան ավելի շատ հիմքեր կունենա մարդը սեփական հողում հանգիստ ապրելու և ապագա կառուցելու համար:

Շաքիի դեպքի սուբյեկտը Ադրբեջանը չէ, այլ սահմանն ապօրինի հատած զինծառայողը. Ռուբինյան

Leave a comment