Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինին և Լիբանանում ՌԴ դեսպան Սերգեյ Ռուդակովին: Տեղեկությունը հրապարակված է Արամ Ա-ի «Ֆեյբուքի» էջում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը և Հայ առաքելական եկեղեցու ու Ռուս ուղղափառ եկեղեցու միջև պատմական կապերը:

«Արամ Ա-ն և ռուսական պատվիրաակությունը անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի երկիրներում ՌԴ-ի դերին ու դիրքերին»,- հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:

Ստեպաշինը Լիբանանում էր գտնվում հատուկ առաքելությամբ և կարճատև այցով։

Նշենք, որ Ռուսաստանի նախկին վարչապետը նախկինում մի քանի հանդիպումներ է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահի և վարչապետի հետ։

Բարձրացված հարցերի վերաբերյալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետներն ու մտահոգությունները և հիշել Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամյա սերտ բարեկամությունը։

Leave a comment