58 տարի առաջ հենց այս օրը 1968-նոյեմբերի 1-ին, ավարտվել է «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի շինարարությունը։
Հուշարձանը վկան է, որ արցախցին կառչած է հայրենի հողին։ «Պապիկ-տատիկ» հուշակոթողը խորհրդանշում է տարեց արցախցի ամուսինների, ովքեր հավատարիմ են իրենց ավանդույթներին ու արժեքներին։
Ի սկզբանե հուշարձանը պատվանդան չի ունեցել, քանի որ հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, նպատակ ուներ հասկացնել օրվա իշխանություններին և աշխարհին, որ արցախցու կամքն անսասան է, և ինք է իր հողի տերը։
Արցախի Հեռուստաընկերություն