«Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հետ»․ Ռուբիո | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, եթե վերջինս այդպիսի ցանկություն հայտնի, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
     «Վստահ եմ, որ եթե Ալի Խամենեին վաղը նախագահ Թրամփի հետ հանդիպելու ցանկություն հայտնի, նա կհամաձայնի՝ ոչ թե որ համաձայն է նրա հետ, այլ որովհետև կարծում է, որ դա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է և որ հանդիպումը չի դիտարկվում որպես զիջում»,- Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, և ժնյևան առաջիկա հանդիպումները կորոշեն՝ արդյո՞ք առաջընթաց հնարավոր է։

Leave a comment